Գերմանիան պարտադիր թեսթավորումներ կմտցնի կորոնավիրուսի վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից ճանապարհորդների համար

21:32   06 Օգոստոս 2020    363

Այս հանգստյան օրերից սկսած՝ Գերմանիան պարտադիր թեսթավորումներ կմտցնի կորոնավիրուսի վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից ճանապարհորդների համար, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ջենս Սպանը։

Նշվում է, որ երկրում վերջին երեք ամիսների ընթացքում COVID-19-ով վարակման ռեկորդային աճ է արձանագրվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ չորեքշաբթի գրանցվել է վարակի 1045 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին ամիսների համար: Վերջին անգամ Գերմանիայում վարակի ավելի քան հազար դեպք գրանցվել է մայիսի 7-ին:

«Այն, ինչ մենք տեսնում ենք, բազմաթիվ փոքր բռնկումներ են: Մարդիկ վարակվում են ընտանեկան երեկույթներում, աշխատավայրում եւ համայնքային հաստատություններում»,- լրագրողներին ասել է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները