Toyota-ն եռամսակային զուտ շահույթը կրճատել է 74 տոկոսով

21:52   06 Օգոստոս 2020    346

Toyota Motor ավտոարտադրողի զուտ շահույթը ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է հունիսին, կրճատվել է 74 տոկոսով՝ մինչև 158,84 մլրդ իեն (1,5 մլրդ դոլար) 2019 թվականի ապրիլ-հունիսի 619,13 միլիարդ իենի համեմատությամբ:

Ցուցանիշի դինամիկան ընկերությունը բացատրել է կորոնավիրուսի պատճառով վաճառքների անկումով և արտադրության սահմանափակումներով: Փորձագետները, որոնք մասնակցել են FactSet-ի հարցմանը, զուտ շահույթը միջին հաշվով կանխատեսել էին 66,73 մլրդ իենի մակարդակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավտոարտադրողի գործառնական շահույթն ընկել է 98 տոկոսով՝ մինչև 13,92 մլրդ իեն: Ճապոնիայում Toyota-ի գործառնական շահույթը կրճատվել է 82 տոկոսով՝ մինչև 77,4 մլրդ իեն, Ասիայի մյուս երկրներում՝ 61 տոկոսով՝ մինչև 42,8 մլրդ իեն:

Toyota-ի հյուսիսամերիկյան ստորաբաժանումը գործառնական շահույթ է գրանցել 68,5 մլրդ իենի չափով՝ մեկ տարի առաջվա 112,6 մլրդ իեն շահույթի համեմատությամբ: Անցած եռամսյակում Toyota-ն վաճառել է 1,848 մլն ավտոմեքենա՝ մեկ տարի առաջվա 2,709 մլն մեքենայի համեմատությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները