Համավարակի ժամանակ մարդիկ սկսել են ավելի շատ ծխել

09:04   07 Օգոստոս 2020    230

Հյուսիսային Կարոլինայում Չափել Հիլի համալսարանի մի խումբ գիտնականներ առցանց հետազոտություն են անցկացրել` պարզելու, թե ինչպես է փոխվել ծխողների վարքագիծը համավարակի ժամանակ:

Երկու շաբաթվա ընթացքում հարցմանը 800 մարդ է մասնակցել: Հարցումն ավելի մեծ հետազոտության մի մասն է, որի արդյունքները հրապարակվել են International Journal of Environmental Research and Public Health-ում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նախորդ 30 օրվա ընթացքում բոլոր հարցվածները ծխել են, ընդ որում, նրանց 18 տոկոսը հայտարարել է վատ սովորությունը թողնելու մտադրության մասին, իսկ 41 տոկոսը, հակառակը, սկսել է ավելի հաճախ ծխել: Գիտնականները կարծում են, որ դա կարող է մի քանի պատճառ ունենալ: Միգուցե լուրերը սթրեսի եւ անհանգստության զգացում են պատճառում, ուստի մարդիկ ծխում են հանգստանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները