Այսօր Գարեջրի միջազգային օրն է

09:12   07 Օգոստոս 2020    265

Վերջին տարիներին Գարեջրի միջազգային օրն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում. ամենամյա ոչ պաշտոնական տոն` այս խմիչքի բոլոր սիրահարների եւ արտադրողների համար, որը նշվում է օգոստոսի առաջին ուրբաթ օրը:

Տոնի հիմնադիրն ամերիկացի բարի սեփականատեր Զեսսե Ավշալոմովն է, ով ցանկանում էր այս եղանակով ավելի շատ այցելուներ գրավել իր հաստատություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին անգամ այս տոնն անցկացվել է 2007 թվականին Սանտա Կրուզ քաղաքում (Կալիֆորնիա, ԱՄՆ) եւ մի քանի տարի հաստատված ամսաթիվ ուներ` օգոստոսի 5-ը, սակայն քանի որ տոնի աշխարհագրությունը ընդլայնվեց, փոխվեց նաեւ դրա ամսաթիվը. 2012 թվականից այն նշվում է օգոստոսի առաջին ուրբաթ օրը:

Հենց այդ ժամանակ այն տեղական փառատոնից վերածվեց միջազգային իրադարձության. 2012-ին այն նշվում էր արդեն 5 մայրցամաքի 50 երկրների 207 քաղաքներում: Բացի Միացյալ Նահանգներից, այսօր Գարեջրի օրը նշվում է Եվրոպայի շատ երկրներում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում եւ Աֆրիկայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները