Սովորական ականջակալը կօգնի արագ յուրացնել օտար լեզուն

09:58   07 Օգոստոս 2020    258

Փիթսբուրգի համալսարանի գիտնականներն ականջակալ են ստեղծել, որը գործում է ուղեղի որոշակի նյարդերի վրա, որոնք խթանում են լեզուները սովորելուն:

Այն զգալիորեն լավացնում է նոր բառեր սովորելու ունակությունը: Սարքը, որը կոչվում է tVNS, կարող է կիրառվել ուսուցման այլ ոլորտներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձի ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ անգլերեն լեզվի կրողներն ավելի լավ են սկսել տարբերել չինական Մանդարին բարբառի ձայներն ու բառերը: Բարբառն ունի բազմաթիվ տոներ, որոնք փոխում են բառի նշանակությունը:

Հետազոտության համար ընտրվել են 36 մասնակիցներ, որոնց սովորեցրել են Մանդարինի 4 տոները: Փորձի վերջում նրանք, ովքեր ստացել են ականջակալը, լեզուն հասկացել են միջինում 13 տոկոսով ավելի լավ, քան նրանք, ովքեր չեն ստացել ականջակալը:

Գիտնականների խոսքով՝ սարքը թույլ կտա մեծահասակներին ավելի լավ սովորել լեզուները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները