Հնդկաստանում կինը, ում 6 օր մահացած են համարել եւ նույնիսկ հուղարկավորել են, ոստիկանություն է գնացել

09:43   07 Օգոստոս 2020    263

Հնդկաստանում կինը, ում 6 օր մահացած են համարել եւ նույնիսկ հուղարկավորել են, ոստիկանություն է գնացել ու ասել, որ ողջ է:

Ոստիկանությունը կարծում էր, որ կնոջը սպանել են նրա ամուսինն ու սկեսուրը օժիտի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն ամենազարմանալին այն է, որ կնոջ մայրն ու եղբայրը ճանաչել են դիակը, որը հայտնաբերվել է նրա անհետացումից հետո ճամպրուկի մեջ: Նրանք կասկածել են, որ կնոջ ամուսինն ու սկեսուրն են նրան սպանել:

Պարզվել է, որ կինը գնացել է այլ քաղաք եւ այդ մասին ոչ ոքի չի ասել: Այժմ ոստիկանությունը պետք է պարզի, թե դա ում դիակն էր: Ի դեպ, կնոջ եղբայրը պնդում է, որ ինքը վստահ էր, որ մահացածն իր քույրն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները