Ամերիկացիները շարունակում են ձեռքի սանիտայզերներ խմել

10:02   07 Օգոստոս 2020    233

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հայտնում են, որ ամերիկացիները շարունակում են ձեռքի սանիտայզերներ խմել, ինչը թունավորումների եւ նույնիսկ մահվան պատճառ է դառնում:

Հաղորդվում է, որ միայն վերջին շաբաթների ընթացքում 4 մարդ է մահացել, մի քանի տասնյակ հոսպիտալացվել է` թունավորմամբ, ցնցումներով եւ տեսողության կորստով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ախտահանիչ միջոցը ձեռքերի համար ամենուր է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Սակայն այն կուլ տալը վտանգավոր է, զգուշացնում են բժիշկները: Այդպիսի սանիտայզերները սպիրտային հիմքով են, սակայն այդ սպիրտը խմելու համար պիտանի չէ:

Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Արիզոնայում եւ Նյու Մեխիկոյում 15 մարդ է հոսպիտալացվել մեթանոլի թունավորմամբ` սպիրտային հիմքով ձեռքի մաքրման միջոցների օգտագործումից հետո: Այլ նահանգներում եւս նման դեպքեր են գրանցվել: Մեթանոլը թունավոր է եւ կարող է մարդկանց թունավորել նույնիսկ մաշկի միջոցով: Այդ պատճառով երկրում ավելի քան 100 նմանատիպ արտադրանք է հետ կանչվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները