Չինաստանում տղամարդը մահացել է ժանտախտից

10:26   07 Օգոստոս 2020    273

Անցյալ կիրակի Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում ժանտախտից մի բնակիչ է մահացել, նրա հետ սերտ կապի մեջ գտնվող 35 մարդ մեկուսացվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Բատոու քաղաքի առողջապահության հարցերով կոմիտեն։

Իշխանությունները պարզաբանել են, որ տղամարդը մահացել է օգոստոսի 2-ին՝ Դարհան-Մումինգան խոշունում, լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ տղամարդը աղիքային ժանտախտ է ունեցել:

Տեղական իշխանությունները համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակ հայտարարել: Ներքին Մոնղոլիայում ժանտախտի տարածմանն ուղղված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ գործի են դրվել հիվանդության տարածումը կանխելու և վերահսկելու միջոցառումներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները