Մոսկվայում սկսել են հակակորոնավիրուսային պատվաստում անցնել

11:07   07 Օգոստոս 2020    207

Որոշ բժիշկների եւ պաշտոնյաների Մոսկվայում սկսել են առաջարկել անցնել կորոնավիրուսային պատվաստում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg պարբերականը։ Ըստ նման հրավեր ստացած մի բժշկի պատմածի, մոսկովյան մի հիվանդանոցում արդեն կազմել են աշխատակիցների ցանկ, ովքեր պատրաստ են անցնել պատվաստում Ն․ Ֆ․ Գամալեի անվան գիտական կենտրոնի կողմից մշակած պատվաստանյութով։

Մոսկվայի քաղաքապետարանում աշխատող պարբերականի մի զրուցակից էլ հայտնել է, որ քաղաքապետարանի իր գործընկերներին նույնպես նման հրավեր է եկել եւ այդտեղ նույնպես նման ցանկ է կազմվում։ Հրավերում նշվում է, որ պատվաստանյութը անցել է կլինիկական փորձարկումներ եւ անվտանգ է։ Մոսկվայի քաղաքային իշխանությունները այս առնչությամբ հրաժարվել են որեւէ մեկնաբանությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները