Կոլումբիայում երկու տոննա կոկաին տեղափոխող ինքնաթիռ է հայտնաբերվել

12:05   07 Օգոստոս 2020    302

Կոլումբիայի ռազմաօդային ուժերը, Գվատեմալայի զինված ուժերի օգնությամբ, ինքնաթիռ են բռնել, որում երկու տոննա կոկաին է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կոլումբիայի ռազմաօդային ուժերը Կարիբյան ծովի վրայով անօրինական թռիչք կատարող ինքնաթիռ են հայտնաբերել և թույլ չեն տվել, որ այն մտնի Կոլումբիայի օդային տարածք», – հաղորդել է Կոլումբիայի ռազմաօդային ուժերը։

Նշվում է, որ ինքնաթիռը նստեցվել է Գվատեմալայի հյուսիսում։ Առգրավված թմրանյութի արժեքը 27 միլիոն դոլար է կազմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները