«Ելցինը զղջացել է, որ Պուտինին է ընտրել իր իրավահաջորդ». Լուկաշենկո

12:14   07 Օգոստոս 2020    441

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի «Հյուր Գորդոնի մոտ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը հույս ուներ, որ իր իրավահաջորդ Վլադիմիր Պուտինը «կվազի իր մոտ» խորհուրդների համար, սակայն դա տեղի չունեցավ, և նրանց միջև «ճեղքվածք» առաջացավ:

«Չէի ցանկանա մտնել նրանց հարաբերությունների մեջ, բայց նա (Ելցինը) զղջում էր, ես նրա մոտ հաճախ էի լինում: Դա հաճախ էր պատահում, ես աշխատում էի հանգստացնել նրան: Պետք է հասկանալ, որ Ելցինն իշխանություն սիրող մարդ էր, իսկ Պուտինը նույնպես նվեր չէ»,-ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք Ելցինը չէր զղջում Պուտինին իրավահաջորդ ընտրելու համար:

Լուկաշենկոն հայտարարել է, որ «Ելցինը հույս ուներ, որ Պուտինն անընդհատ կվազի իր մոտ այս կամ այն հարցով խորհրդատվության, սակայն դա անհնար է, անընդունելի է, դա Պուտինի համար չէ»:

«Եվ ահա սա առաջին պատճառն էր: Միգուցե այնքան էլ առաջինը չէ, որը ճեղքվածք է առաջացրել նրանց միջև: Ես վկա էի»,-հավելել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները