Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է, «Լիդիան»-ի վագոն-տնակը կտեղափոխեն. ուղիղ

12:22   07 Օգոստոս 2020    817

Ամուլսարում կրկին բողոքի ակցիա է, որը մեկնարկել էր չորս օր առաջ, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում երեկ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճշտել են, նամակ են գրել, և պարզվել է, որ «Լիդիան Արմենիա»-ն սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, սխալ կետում են տեղադրել, ասել են, որ վաղը կգան և կուղղեն սխալը:

Այս պահին ընթանում է ակցիան, ցուցարարները պահանջում են կատարել խոստումն ու տանել վագոն-տնակը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ամուլսար  


Վերնագիրի այլ պիտակները