Թրամփը չինական TikTok և WeChat հավելվածների դեմ պայքարի մասին հրամանագրեր է ստորագրել

13:44   07 Օգոստոս 2020    275

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է TikTok սոցիալական ցանցի և չինական WeChat բջջային հավելվածի դեմ պայքարի մասին հրամանագրերը,:

TikTok-ի դեմ պայքարի հրամանագրում ասված է, որ ԱՄՆ-ում լայն տարածում գտած հավելվածը, որը Չինաստանի ընկերությունների կողմից է մշակված, շարունակում է սպառնալ երկրի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը: Ավելին, ըստ հրամանագրի՝ TikTok-ն օգտատերերի վերաբերյալ մեծ քանակությամբ տեղեկատվություն է ավտոմատ կերպով հավաքագրում, այդ թվում՝ գտնվելու վայրի և որոնումների պատմության վերաբերյալ տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նման իրավիճակը, Սպիտակ տան համոզմամբ, կարող է հանգեցնել Չինաստանի ԿԿ-ի կողմից ամերիկացիների անձնական տվյալներին հասանելիություն ստանալուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները