Մարս մոլորակի եւ Լուսնի վրա կան 10-յակ կիլոմետրեր ձգվող քարանձավներ․ գիտական տեսակետ

12:46   07 Օգոստոս 2020    239

Իտալացի գիտնականները՝ Բոլոնիայի եւ Պադովայի համալսարաններից, հայտարարել են, որ հնարավոր է, որ Լուսնի վրա եւ Մարս մոլորակում կան հսկայական քարանձավներ, որոնց երկարությունը ձգվում է տասնյակ կիլոմետրեր եւ որտեղ ապագայում կարող են ապրել մարդիկ, ովքեր կգաղթեն Լուսին եւ Մարս։

Դրանք նախկինում լավայի ստեղծած խողովակներն են, որպիսիք կան նաեւ Երկիր մոլորակում։ Այս մասին հայտնում է Earth-Science Reviews հանդեսը։ Միջմոլորակային գերճշգրիտ զոնդերի միջոցով իրականացված նկարահանումները անուղղակի ցույց են տալիս նման քարանձավների գոյությունը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարսյան եւ լուսնային քարանձավները կարող են 100-1000 անգամ ավելի հզոր եւ երկար լինել, քան Երկիր մոլորակի վրա հանդիպողները։ Այդ խողովակները նաեւ հիանալի հումք կարող են տալ ներմակերեւութային մարսյան եւ լուսնային հետազոտությունների համար, նշել են գիտնականները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարս  


Վերնագիրի այլ պիտակները