Մեծ Բրիտանիայի նախարարը հնարավոր է համարում սեպտեմբերին ԵՄ-ի հետ առեւտարկան գործարքի կնքումը

14:16   07 Օգոստոս 2020    245

Brexit-ի արդյունքներով Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ առեւտրական համաձայնությունը դեռ հնարավոր կլինի ձեռք բերել սեպտեմբերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 7-ին Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռիշի Սունաքը:

«ԻՆչ վերաբերում է Brexit-ին (…) մենք համոզված ենք մնում, որ գործարքը կհաջողվի կնքել սեպտեմբերին»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հեռացել է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների շուրջը երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները:

Այդ ընթացքում կողմերը պետք է համաձայանեցեն ապագա հարաբերությունների կառուցման կարգի մասին փաստաթուղթը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բրիս Ջոնսոնը հույս է հայտնել, որ ապագա համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ հուլիսի վերջը, սակայն դա տեղի չի ունեցել: Գործարքի շուրջը բանակցությունների հերթական լիաձեւաչափ փուլի սկիզբը նախատեսված է օգոստսի 17-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները