ՌԴ առողջապահության նախարարությունն առաջիկա օրերին կգրանցի COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը

14:23   07 Օգոստոս 2020    249

COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնի կողմից, մոտ օրերս գրանցում Է անցնելու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ոռողջապահության նախարարության փոխղեկավար Օլեգ Գրինեւը: «Այն գրանցում կանցնի, այո:

Բայց այժմ տեղի կունենա փորձարկումների վերջին փուլը, դա չափազանց կարեւոր Է: Մենք պետք Է հասկանանք, որ պատվաստանյութն, ամենից առաջ, պետք Է անվտանգ լինի»,-ասել Է նա օգոստոսի 7-ին Ուֆայում Հանրապետական ուռուցքաբանության կենտրոնի վիրահատական բաժանմունքի բացմանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե իսկապես պատվաստանյութը գրանցում կունենա օգոստոսի 12-ին:

Հուլիսի վերջին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել Էր, որ Գամալեյայի անվան կենտրոնի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը պլանավորվում Է սեպտեմբերին. իսկ Վեկտոր»-ի կողմից մշակվածինը՝ հոկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները