Մալայզիայի ֆինանսների նախկին նախարարին կոռուպցիոն գործով մեղադրանք է առաջադրվել

15:08   07 Օգոստոս 2020    227

Մալայզիայի ֆինանսների նախկին նախարար Լիմ Գուան Էնգուին կոռուպցիոն գործով մեղադրանք է առաջադրվել՝ կապված 1,5 մլրդ դոլար արժողությամբ ստորջրյա թունելի ծրագրի հետ, հաղորդում է AP-ը:

Լիմն իրեն մեղավոր չի ճանաչում:

59-ամյա Լիմին մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ տուգանք է սպառնում:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցով գործակալությունը հայտարարել է, որ Լիմը հաջորդ շաբաթ կբախվի եւս 2 մեղադրանի հետ. մեկը կապ ունի թունելի ծրագրի, մյուսը՝ այլ գործի հետ:

«Սա քաղաքական հետապնդում է: Ծրագիրն իրականացվել է բաց եւ թափանցիկ տենդերների միջոցներով»,-Թվիթթերում գրել է Դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ է Լիմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա  


Վերնագիրի այլ պիտակները