Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը

15:15   07 Օգոստոս 2020    225

Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգն այսուհետ այն մարդկանց ցուցակում է, որոնց կարողությունը կազմում է 100 միլիարդ դոլար կամ գերազանցում է այն:

Նրանից բացի՝ այդիպիսի կարողություն ունեն միայն Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (120 միլիարդ դոլար) և Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը (190 միլիարդ դոլար):

Bloomberg-ը գրում է, որ Facebook-ի ղեկավարի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը` ավելանալով Tik Tok-ի անալոգը հանդիսացող Reels ծառայության ամբողջական գործարկման ֆոնին:

Սակայն Forbes պարբերականի միլիարդատերերի ցուցակի համաձայն` երրորդ հորիզոնականում է Louis Vuitton Moët Hennessy խմբի ղեկավար Բեռնար Առնոն և նրա ընտանիքը` 104 միլիարդ դոլար կարողությամբ: Ցուկերբերգն այս ցուցակում 4-րդ հորիզոնականում է:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, Instagram-ը, որը պատկանում է Facebook-ին, հայտարարել էր Reels ծառայության ներդրման մասին, որը հնարավորություն է տալիս 15 վայրկյանանոց երաժշտական տեսանյութեր ստեղծել, հրապարակել դրանք և կիսվել դրանցով ընկերների հետ:

Reels-ը չինական Tik Tok-ի անալոգն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ցուկերբերգ  


Վերնագիրի այլ պիտակները