Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 150-ը

15:35   07 Օգոստոս 2020    236

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 7-ին հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 137 զոհի մասին: «Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը հայտարարել Է զոհվածների վերաբերյալ վերջին տվյալների մասին, նրանց թիվը հասել Է 154-ի:

Վիրավորների թվաքանակը մոտավորապես 5 հազար Է»,-գրում Է լիբանանյան NNA գործակալությունը: Նախարարը նշել Է, որ հիվանդանոցներում ծանր վիճակում Է գտնվում 120 մարդ, ուստի զոհերի թիվը կարող Է ավելանալ: Փրկարարա-որոնողական գործողությունը շարունակվում Է Բեյրութի նավահանգստի տարածքում եւ մերձակայքում ավերված թաղամասերում:

Գործողությանը մասնակցում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եւ այլ երկրներից ժամանած փրկարարներ: Ավերիչ պայթյունը որոտացել Էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում:

Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ Է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները