Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել

15:52   07 Օգոստոս 2020    273

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 119 մարդ:

Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 14 725 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5241 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 877 135 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 7235 մարդ, ընդհանուր առմամբ, 683 592 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները