Լիբանանի մայրաքաղաքում հակակառավարական ցույցեր են

16:51   07 Օգոստոս 2020    354

Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Բեյրութում հակակառավարական ցույցեր են սկսվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Նշվում է, որ ցուցարարները հրկիզումներ են արել, թալանել են խանութներ և քարեր նետել իրավապահների վրա: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել:

Իշխանությունները հետաքննում են պայթյունի պատճառներն ու հանգամանքները: NNA-ի փոխանցմամբ, դատավոր Ֆակի Ակիկին ասել է, որ գործի շրջանակներում ձեռնարկվել է 16 անձ, ովքեր կարող են պատասխանատու լինել կատարվածի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները