Բեյրութում 120-ից ավելի դպրոց Է վնասվել պայթյունի պատճառով. ՄԱԿ

17:16   07 Օգոստոս 2020    330

Ավելի քան 120 դպրոց Է վնասվածքներ ստացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 7-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիքսի Մերկադոն:

«Մենք նախնական հաղորդումներ ունենք այն մասին, որ վնասվածքներ են ստացել ավելի քան 120 պետական եւ մասնավոր դպրոցներ: Խոսքը վերաբերում Է Էական վնասին՝ ջարդված ապակիներից մինչեւ ենթակառուցվածքի ավելի լուրջ վնասվածքները»,- ասել Է նա: «Այդ դպրոցներում սովորում Է մոտավորապես 55 հազար երեխա: Չափազանց կարեւոր Է դրանք նորոգել մինչեւ ուսումնական տարվա սկիզբը»,- նշել Է Մերկադոն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պայթյունից բնակելի տների մեծ մասի փլվելու կամ վնասվելու հետեւանքով 80-ից մինչեւ 100 հազար երեխա հարկադրված Է եղել լքելու տները: Քանդվել կամ լրջորեն տուժել են մի քանի բժշկական հիմնարկություններ, ներառյալ առաջնային օգնության 16 կենտրոններ: «Ոչնչացվել են անհատական պաշտպանական միջոցներով տասը կոնտեյներներ, ներառյալ հարյուր հազարավոր ձեռնոցներ եւ դիմակներ, որոնք բոլորովին վերջերս Էր ձեռք բերել Լիբանանի առողջապահության նախարարությունը COVID-19-ի դեմ պայքարի համար»,- հայտնել Է Մերկադոն:

Պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն Է հրավիրել Լիբանանում «դիմակների հույժ կարիքի վրա» վերջին օրերին «կորոնավիրուսի դեպքերի Էական ավելացման» պայմաններում: Նա համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել օգնություն ցույց տալու Բեյրութին: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիմել Է ամբողջ աշխարհին 15 միլիոն դոլար տրամադրելու կոչով՝ Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետեւանքների պատճառով առողջապահության ոլորտում Լիբանանի բնակչությանն անհապաղ օգնություն ցույց տալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները