Facebook-ն աշխատակիցներին թույլ է տվել ևս մեկ տարի աշխատել հեռահար

17:52   07 Օգոստոս 2020    314

Facebook-ն իր աշխատակիցներին համաճարակի պատճառով թույլատրել է մինչև 2021թ-ի հուլիսը աշխատել հեռահար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է CNN -ը:

«Հիմք ընդունելով պետական առողջապահության ոլորտի փորձագետների ցուցումները՝ ընկերությունում խորհրդակցելուց հետո մենք որոշեցինք թույլ տալ, որ մեր աշխատակիցները հեռակա աշխատեն մինչև 2021 թվականի հուլիս»,-հաղորդել է Facebook-ի ներկայացուցչուհի Նեկա Նորվիլը:

Նորվիլը հավելել է, որ ընկերությունը աշխատակիցներին 1000-ական դոլար է տրամադրել տան պայմաններում աշխատելիս անհրաժեշտ տեխնիկայի համար: Այդպիսի որոշումներ ավելի վաղ կայացրել էին Google-ը և Twitter-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները