Չինաստանի հյուսիսում ժանտախտի բռնկում է արձանագրվել

18:04   07 Օգոստոս 2020    328

Չինացի բժիշկները ժանտախտի աղիքային ձևից մահվան դեպք են արձանագրել Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում:

Ինչպես փոխանում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով շրջանի առողջապահության հարցերով հանձնաժողովին, բժիշկները 35 մարդու են մեկուսացրել, որոնք շփում են ունեցել մահացած տղամարդու հետ:

Ժանտախտի հայտնաբերման վայրում բարձր համաճարակաբանական վտանգի ռեժիմ է սահմանվել՝ ժանտախտի տեղական բռնկումների զգալի սպառնալիքով պայամանավորված: Հատուկ ռեժիմը կգործի մինչև տարեվերջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը հաղորդում է, որ Չինաստանի հյուսիային շրջանի տափաստանային գոտում, ինչպես նաև հարևան Մոնղոլիայում երբեմն ժանտախտով վարակման դեպքեր են հայտնաբերվում: Դա հիմնականում տեղի է ունենում, քանի որ տեղի բնակիչները ժամանակ առ ժամանակ կրծողների միս են օգտագործում սննդում, ինչը կարող է հանգեցնել ժանտախտով վարակվելուն, քանի որ այդ կենդանիները ինֆեկցիոն հիվանդության փոխանցող են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները