Կորոնավիրուսով վարակման դեպքերն ԱՄՆ-ում գերազանցել են 5 մլն-ը, Հնդկաստանում՝ 2 մլն-ը

18:40   07 Օգոստոս 2020    313

Կորոնավիրուսով վարակման դեպքերն ԱՄՆ-ում գերազանցել են 5 մլն-ը, իսկ Հնդկաստանում, որը երրորդ տեղում է գտնվում վարակման ցուցանիշով, 2 մլն-ը:

Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

ԱՄՆ-ն շարունակում է առաջատարը մնալ ինչպես կորոնավիրուսով վարակման, այնպես էլ մահացության ցուցանիշով: Միացյալ Նահանգներում հիվանդությունից մահացել է 162 222 մարդ, ներկա պահին ակտիվ վարակակիր է 2 291 067 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնդկաստանը մահացության ցուցանիշով չորրորդն է (ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեքսիկայից հետո): Աշխարհի երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսից մահացել է 41 638 մարդ: Ողջ աշխարհում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացել է ավելի քան 714 հազար մարդ, վարակվել՝ ավելի քան 19 մլն-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները