Բիլ Գեյթսը «Քովիդ-19»-ից «ավելի վտանգավոր աղետ» է կանխատեսել մարդկության համար

19:16   07 Օգոստոս 2020    312

Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը շրջակա միջավայրի աղտոտման ու կլիմայական փոփոխությունների հետևանքներն անվանել է ավելի սարափելի աղետ, քան կորոնավիրուսը:

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Միլիարդատերն իր բլոգում հրապարակած հոդվածում կանխատեսել է, որ կլիմայական աղետը տեղի կունենա արդեն առաջիկա տասնամյակում: Microsoft-ի հիմնադիրը կարծիք է հայտնել, որ արդեն տասնյակ տարիներ անց էկոլոգիայով պայմանավորված համաշխարհային ճգնաժամը կցնցի մոլորակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գեյթսը նշել է, որ մարդկությունը պետք է սպասի մահացության թվի մեծացման և տնտեսական բարդությունների: «Որքան էլ սարսափելի լինի համավարակը, կլիմայական փոփոխությունները կարող են ավելի վատը լինել»,- գրել է գործարարը՝ առաջարկելով արմատապես նվազեցնել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալը:

Իր տեսլականը Գեյթսը բացատրել է այն հանգամանքով, որ էկոլոգիայի վատթարացմամբ պայմանավորված մահերն ու տնտեսական խնդիրները մարդկությանը շատ ավելի երկար կհետապնդեն, քան «Քովիդ-19»-ի համավարակը: Ձեռնարկատիրոջ գնահատմամբ՝ 40 տարում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով մահացությունը մոլորակի վրա կհամեմատվի կորոնավիրուսից մահացության ցուցանիշի հետ՝ մոտ 14 մահ 100 000 բնակչի հաշվով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները