Եվրոպայում դժոխային շոգ է սպասվում

20:27   07 Օգոստոս 2020    324

Առաջիկա օրերին Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում դժոխային շոգ եղանակ է սպասվում:

Ֆրանսիական օդերեւութաբանական ծառայությունները շոգի գագաթնակետն ակնկալում են ուրբաթ օրը: Ավելի քան 40 դեպարտամենտում վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգոստոսի 7-ին Ֆրանսիայի արեւմտյան մասերում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 42 աստիճան: Փարիզում եւ մայրաքաղաքային մարզում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 35 աստիճան:

Ուրբաթ օրն Անգլիայում սպասվում է տարվա ամենաշոգ օրը: Օդերեւութաբանները չեն բացառում, որ կարող է ավելի շոգ լինել, քան 2019 թվականի հուլիս ամիսը, երբ գրանցված 38.7 աստիճան ռեկորդային տաքություն էր գրանցվել:

Հանգստյան օրերին շոգ եղանակ է սպասվում նաեւ Բելգիայում, որտեղ կիրակի օրը` օգոստոսի 9-ին, երկրի մի շարք մասերում ջերմաստիճանը 14 աստիճանով կբարձրանա օգոստոսին հատուկ միջին ցուցանիշից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները