Յակուտիայում հայթայթել են Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր ալմաստը

20:36   07 Օգոստոս 2020    361

Յակուտիայի հյուսիսում հայթայթել են Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր ալմաստը։

Քարն ունի 47 х 24 х 22 չափսը եւ կշռում է 236 կարատ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ալմաստը 120-230 միլիոն տարեկան է։

Այն ունի հագեցած դեղնա-շագանակագույն երանգավորում։ «Ալրոսի ադամանդներ» ընկերության մասնաճյուղի տնօրեն Պավել Վինիխինի խոսքով՝ այդ գտածոն եզակի է ոչ միայն Ռուսաստանի համար։

Թանկարժեք քարը փոխանցվել է մասնագետներին գնահատման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները