ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը

21:19   07 Օգոստոս 2020    395

ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվն ուրբաթ գերազանցել է 160 000-ը եւ կազմել է կորոնավիրուսի հետեւանքով բոլոր մահվան դեպքերի շուրջ մեկ քառորդը։

Ընդ որում՝ գործակալությունն ընդգծում է որ առաջիկայում երկրում նախատեսվում է բացել դպրոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրում վերջին տվյալներով գրանցվել է COVID-19-ի հետեւանքով 160 003 մահվան դեպք, վարակվել է 4. 91 մլն մարդ։

Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը հատկապես բարձր է 23 նահանգներում։ Առավելագույն թվով մահվան դեպքեր են գրանցվել Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում եւ Տեխասում։

ԱՄՆ-ն աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը վիրուսով վարակվածների եւ մահացածների թվով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները