Երեկվա հայտարարությունից հետո քնկոտ Բայդենն այլևս արժանի չէ սևամորթների քվեին. Թրամփ

21:45   07 Օգոստոս 2020    380

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում կրկին անդրադարձել է նախընտրական մրցապայքարում իր գլխավոր մրցակցին՝ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենին՝ հայտարարելով, որ աֆրոամերիկացիների հասարակության միատարրության մասին հայտարարությունից հետո, Բայդենն այլևս արժանի չէ այդ համայնքի ձայներին:

«Երեկվա հայտարարությունից հետո քնկոտ Ջո Բայդենն այլևս արժանի չէ սևամորթների քվեին»,-գրել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ Բայդենը նախօրեին առցանց ռեժիմով լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ «ի տարբերություն աֆրոամերիկացիների ԱՄՆ-ի՝ լատինաամերիկյան արմատներով բնակիչներն ավելի բազմազան հասարակություն են ներկայացնում և ամենատարբեր հարցերի շուրջ ունեն միանգամայն տարբեր տեսակետներ»: Այս ասելուց հետո Բայդենն արագ գիտակցել է, որ սխալ է արտահայտվել և տեղում ներողություն է խնդրել՝ ընդգծելով, որ սևամորթ հասարակությանը վիրավորելու միտք չուներ:

Բայդենը շտապել է հավաստիացնել, որ միշտ էլ ականջ է դնելու աֆրոամերիկացիների խնդիրներին և միշտապես պայքարելու է հանուն նրանց իրավունքների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները