Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում օդաչուները

09:33   08 Օգոստոս 2020    283

Air India-ի ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվածների թիվն աճել է, հաղորդում է The Times of India-ն:

Միջադեպի արդյունքում զոհվել է 20 մարդ, այդ թվում ինքնաթիռի երկու օդաչուները: Վիրավորվել է 120 մարդ, որից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Վատ եղանակի պատճառով ընդհատված փրկարարական գործողությունը վերսկսվել է և ավարտվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դուբայից թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոժիկոդ քաղաքում: Օդանավում եղել է 174 մարդ, որոնցից 10-ը՝ երեխաներ, ինչպես նաև երկու օդաչու և անձնակազմի հինգ անդամ: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, այնուհետև երկու մասի բաժանվել: Հրդեհի բռնկում չի գրանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները