Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ. «Մենք հայտնել ենք մեր ուժեղ աջակցությունը»

18:17   07 Օգոստոս 2020    395

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Միգել Բերգերը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ըստ Hayatsk.info-ի՝ Բերգերը այս մասին գրել է Twitter-ում:

«Մենք քննարկեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Մենք հայտնել ենք մեր ուժեղ աջակցությունը ' նրանց մանդատին»,- ասաց գերմանացի պաշտոնյան:

Նա նշել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել համանախագահների ջանքերին. «Մեզ պետք է բարենպաստ միջավայր հարատև կարգավորման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները