Թրամփը հայտարարել է, Ռուսաստանը չի ցանկանում իր վերընտրումը

10:43   08 Օգոստոս 2020    473

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում իր վերընտրումը երկրորդ ժամկետով, քանի որ «ոչ ոք այնքան կոշտ չի եղել Ռուսաստանի հետ», որքան ինքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջին մարդը, ում Ռուսաստանը ցանկանում է տեսնել պաշտոնում (ԱՄՆ նախագահ), Դոնալդ Թրամփն է: Որովհետեւ ոչ ոք Ռուսաստանի հետ այդքան կոշտ չի եղել, որքան ես»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը մամուլի ասուլիսին:

Իր ձեռքբերումներից, որոնք, իր կարծիքով, Ռուսաստանին դուր չեն գալիս, Թրամփը նշեց զինված ուժերի ուժեղացումը, ՆԱՏՕ-ին ուղղված ծախսերի ավելացում, ինչպես նաեւ պատժամիջոցները ռուսական գազատարների դեմ:

Ընդ որում, Թրամփը կարծիք հայտնեց, որ Չինաստանը նույնպես չի ցանկանում իր վերընտրումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները