ԱՄՆ հակահետախուզության ղեկավարը մեղադրել է Չինաստանին՝ ընտրություններին միջամտելու մեջ

10:52   08 Օգոստոս 2020    485

ԱՄՆ հակահետախուզության և անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Ուիլյամ Էվանինան հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները ցանկանում են թույլ չտալ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չինաստանը կնախընտրեր, որ Նախագահ Թրամփը, որին Պեկինը անկանխատեսելի է համարում, չվերընտրվեր», – ասել է նա:

Ըստ Էվանինայի, Չինաստանը փորձում է ազդել Միացյալ Նահանգների քաղաքական կլիմայի վրա՝ ճնշում գործադրելով քաղաքական գործիչների վրա, որոնց շահերը հակասում են ՉԺՀ-ի շահերին:

Ավելի վաղ Էվանինան հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է «սևացնել» ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և աջակցել գործող նախագահ Դոնալդ Թրամփին:

Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստանին  


Վերնագիրի այլ պիտակները