Չինաստանի հյուսիսում եւս մի մարդ է մահացել ժանտախտից

11:42   08 Օգոստոս 2020    274

Չինաստանի հյուսիսային Մոնղոլիայի ինքնավար շրջանի Բայան Նուր քաղաքում իշխանությունները հայտնել են ժանտախտից եւս մեկ մահվան մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ օրը հայտարարել է հիգիենայի եւ առողջության հարցերով հանձնաժողովը:

Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, քաղաքում մինչեւ 2020-ի վերջ համաճարակաբանական վտանգին արձագանքման բարձր (3-րդ) մակարդակ է հայտարարվել:

Օգոստոսի 6-ին Ներքին Մոնղոլիայի վարչակազմը հայտարարել էր աղիքային ժանտախտից Բաոթոու քաղաքում մեկ մարդու մահվան մասին: Հիվանդության տարածումը կանխելու համար բժիշկները մեկուսացրել էին մի քանի տասնյակ բնակչի, ովքեր շփում էին ունեցել վարակվածների հետ:

Ժամանակ առ ժամանակ համաճարակաբանական հսկողության մարմինները ժանտախտի դեպքեր են գրանցում ՉԺՀ հյուսիսում` տափաստանային գոտում, ինչպես նաեւ` հարեւան Մոնղոլիայում: Հաճախ վարակումը տեղի է ունենում կրծողների միսն ուտելուց հետո, ինչը ծայրաստիճան վտանգավոր է, քանի որ դրանք հաճախ վարակի տարածող են դառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները