Աֆրիկայում զինված անձինք ներխուժել են շուկա և կրակ բացել տասնյակ մարդկանց վրա

11:50   08 Օգոստոս 2020    291

Աֆրիկյան Բուրկինա Ֆասոյում՝ Գուրմե նահանգի Նամունգու գյուղում, զինված անձինք հարձակվել են շուկայի վրա՝ կրակելով տասնյակ մարդկանց, գրում է aljazeera.com-ը:

Նշվում է, որ գրոհայինների խումբը ներխուժել է շուկա, կրակ բացել ամբոխի վրա ու անհետացել: Զոհվել է 20 մարդ, մի քանիսը վիրավորվել է:

Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Բուրկինա Ֆասոն 2017 թվականից պայքար է մղում «Ալ Կաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների հետ կապված զինված խմբավորումների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները