Թրամփը պատրաստ է գալիք օրերին մինչեւ տարեվերջ դադարեցնել աշխատավարձային հարկի հավաքագրումը

12:14   08 Օգոստոս 2020    286

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին գործադիր հրամաններ ստորագրել` նպատակ ունենալով խթանել ամերիկյան տնտեսությունը համավարակի ֆոնին, եթե վարչակազմը չկարողանա համաձայնությունների գալ դեմոկրատների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Բեդմինսթեր քաղաքում (Նյու Զերսի նահանգ) կայացած մամուլի ասուլիսին:

«Եթե դեմոկրատները շարունակեն իրենց շահերից հետաձգել այս կենսական կարեւորության օգնության տրամադրումը, ես կդիմեմ իմ նախագահական լիազորություններին, որպեսզի ամերիկացիները ստանան այն»,- նշել է ամերիկացի առաջնորդը: Ինչպես նա պարզաբանել է, խոսքը բիզնեսին աջակցելու նպատակով «մինչև տարեվերջ» երկրում աշխատավարձային հարկի հավաքագրման դադարեցման մասին է: Թրամփը նշել է, որ հետագայում կարող է երկարաձգել այդ միջոցը:

Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ մտադիր է ինքնուրույն ավելացնել գործազրկության վճարները, նպաստներ տրամադրել ուսման համար վարկերը վճարելու համար, ինչպես նաեւ սահմանափակումներ մտցնել այն քաղաքացիների վտարման համար, ովքեր չեն կարող վճարել բնակարանների դիմաց:

Խոսելով այն մասին, թե երբ նա կարող է ստորագրել համապատասխան գործադիր հրամանները` Թրամփը նշել է. «Դա կարող էր տեղի ունենալ շաբաթվա վերջ»: Նա չի հստակեցրել` խոսքն այս շաբաթվա, թե հաջորդ շաբաթվա մասին է: «Հիանալի կլիներ, եթե մենք դա անեինք դեմոկրատների հետ միասին, բայց նրանց իսկապես միայն մի բան է հետաքրքրում` պաշտպանել նրանց, ով վատ է կառավարել քաղաքներն ու նահանգները»,- հավելել է Թրամփը:

Ուրբաթ օրն ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները հայտարարել էին, որ իրենք չեն կարողացել համաձայնության գալ դեմոկրատների հետ ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ-ի տնտեսության համար նոր խթանիչ փաթեթի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները