Կալիֆոռնիայում տղամարդը զրկվել է իր բոլոր խնայողություններից բանկից դուրս գալուց հետո

13:32   08 Օգոստոս 2020    289

Կալիֆոռնիայում տղամարդը զրկվել է իր բոլոր խնայողություններից բանկից դուրս գալուց հետո։

Ֆրանսիսկո Կորնեխոյի վրա բանկի կայանատեղիում անհայտ անձը հարձակվել եւ խլել է 200 000 դոլար՝ ամբողջ խնայողությունները, գրում է NYP-ը։

Կորնեխոն կանխիկացրել էր բանկում գումարն իր տան վաճառքից հետո։ Երբ նա մոտեցել էր իր ավտոմեքենային, կողոպտիչը խլել նրա պայուսակը։ Կասկածյալը փախուստի էր դիմել, երբ Կորնեխոն ընկել էր գետնին, այդ մասին վկայում են անցորդների նկարած տեսանյութի կադրերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«30 վայրկյանի ընթացքում, երբ նա մոտեցել էր իր մեքենային, նրան ծեծել են, կողոպտել եւ թալանել իր մոտ եղած ամբողջ գումարը»,-ասել է Կորնեխոյի փաստաբան Նատան Սուլեյմանին։ Կորնեխոյի մոտ առաջացել է կապտուկ կոնքազդրին եւ աջ ձեռքին, նա նաեւ ստացել է ձեռքի հոդախախտ ծեծկռտուքի հետեւանքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները