Ավստրիան Լիբանանին կհատկացնի 1 միլիոն եվրո օգնություն՝

14:34   08 Օգոստոս 2020    291

Ավստրիայի դաշնային կառավարությունը 1 միլիոն եվրո կհատկացնի Լիբանանին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունից:

«Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում սուր վթարային իրավիճակը մեղմելու համար ավերիչ պայթյունի պատճառով դաշնային կառավարությունը 1 միլիոն եվրո է հատկացնում Արտաքին աղետների կառավարման հիմնադրամից», - հայտնել են գերատեչությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինտերպոլը փորձագետներ է ուղարկում Բեյրութ, որտեղ տեղի է ունեցել հզոր պայթյուն:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի տարածքում: Ավելի քան 150 մարդ է մահացել, մոտ 5 հազարը՝ վիրավորվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները