Հնդկաստանում ինքնաթիռի վթարի զոհերի թիվն աճում է

14:48   08 Օգոստոս 2020    303

Ինչպես փոխանցում է Hindustan Times-ը, հնդկական Air India Express ավիաընկերության օդանավի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել է ավելի քան 140 մարդ։

Ըստ աղբյուրի՝ինքնաթիռում եղել է 191 մարդ, երկու օդաչուները զոհվել են, իսկ 15 մարդ ծանր վիրավորում է ստացել:

Նշենք, որ Կոժիկոդի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ուժեղ անձրև է տեղեցել, Հնդկաստանի քաղաքացիական ավիացիան հաղորդել է, որ ինքնաթիռը բարձր արագությամբ դուրս է եկել թռիչքուղուց, ընկել ձորը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները