Իտալիայում աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

16:40   08 Օգոստոս 2020    320

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա թիվն աճել է 38 տոկոսով։

Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Associated Press-ին: Անցած օրվա ընթացքում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 552 նոր դեպք, մայիսի վերջից ի վեր նման բարձր աճ չի գրանցվել, ընդգծում է գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսի նոր դեպքերի մեկ երրորդ մասը տեղի է ունենում Վենետայի շրջանում, որը դարձել է Իտալիայում կորոնավիրուսի էպիկենտրոններից մեկը: Օրվա ընթացքում այնտեղ իրականացվել է կորոնավիրուսի շուրջ 16,5 հազար թեստ:

Շրջանի ղեկավար Լուկա Ձայայի խոսքերով, կորոնավիրուսը հայտնաբերվել է այն բնակիչների շրջանում, ովքեր վերջերս են վերադարձել Իսպանիայից, Պերուից, Մալթայից, Խորվաթայից և Հունաստանից․ «Բոլորը պետք է որոշեն, թե որտեղ են ուզում անցկացնել արձակուրդը, բայց արդեն մի քանի շաբաթ է, ինչ մենք արձանագրում ենք վարակվածների թվի աճ»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները