Հոնկոնգյան իշխանությունները կաջակցեն Պեկինին ԱՄՆ-ի դեմ պաասխան պատժամիջոցների հարցում

18:02   08 Օգոստոս 2020    321

Հոնկոնգյան իշխանությունները խստորեն դատապարտում են ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկոնգի եւ չինացի պաշտոնյաների նկատմամբ եւ պատրաստ են աջակցել Պեկինին պատասխան գործողությունների հարցում:

Այս մասին նշվում է տեղական վարչակազմի կողմից շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ամբողջովին աջակցում ենք կենտրոնական կառավարությանը պատասխան միջոցների ձեռնարկման հարցում»,- նշվում է հայտարարության մեջ: Վաշինգտոնի գործողություններն անվանելով «անամոթ եւ քամահրելի»` Հոնկոնգյան իշխանությունները դրանք «աղաղակող եւ կոպիտ միջամտություն» են անվանել ՉԺՀ-ի ներքին գործերին եւ երկկողմ հարաբերությունների խաթարման փորձեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները