Ավելի քան 60 մարդ շարունակում է անհետ կորած համարվել Բեյրութում հզոր պայթյունից հետո

18:16   08 Օգոստոս 2020    289

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից 4 օր հետո ավելի քան 60 մարդ շարունակում է անհետ կորած համարվել:

«Զոհերի թիվը 154 է: Նրանցից 25-ի ինքնությունը դեռևս չի պարզվել, բացի այդ կա ավելի քան 60 անհետ կորած»,-նշել է նախարարության պաշտոնյաներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները