Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում

18:57   08 Օգոստոս 2020    276

Հարավային Կորեայի պատգամավոր Րյու Հոչժոնը, ով մինի շրջազգեստով էր եկել լիագումար նիստին, վեճեր է առաջացրել հարցի շուրջ, թե ինչպես օրենսդիրները պետք է հագնվեն:

Երբ լուսանկարները հայտնվեցին համացանցում, օգտատերերը քննադատությամբ հարձակվեցին կնոջ վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա կարծես եկել է ներկաներից ալկոհոլի համար գումարը հավաքելու», «Սա բա՞ ր է, ինչ է», «Շուտով նա բիկինիով կգա աշխատանքի»,- վրդովվել են օգտատերերը:

Րյու Հոչժոն, ով իր 27 տարեկանում Ազգային ժողովի ամենաերիտասարդ անդամն է, հագուստի իր ընտրությունը բացատրել է որպես ցանկություն փոխել միայն խիստ պաշտոնական հագուստ կրելու ավանդույթը:

«Ամեն նստաշրջանին պատգամավորների մեծամասնությունը, իսկ դրանք միջին տարիքի տղամարդիկ են, կոստյումով եւ փոխկապով են: Ես ուզում էի քանդել այդ ավանդույթը»,- բացատրել է նա:

Պատգամավորը հիշեցրել է, որ խորհրդարանի հեղինակությունը հիմնված չէ հագուստի վրա եւ խոստացել է շարունակել փորձարկումներ անել հագուստի հետ:

Արդարադատության կուսակցությունը, որի անդամ է Րյո Հոչժոնը, ափսոսանք է հայտնել, որ կին քաղաքական գործչին դատում են ոչ թե իր աշխատանքի արդյունքով, այլ` արտաքին տեսքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները