ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5.212 դեպք

19:02   08 Օգոստոս 2020    296

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5.212-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 882.347-ի:

Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, Մոսկվայում վերջին օրվա ընթացքում դուրս է գրվել 1.278 հիվանդ, 344-ը` Խանտի-Մանսի ինքնավար շրջանում, 292-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում, 268-ը` Յամալո-Նենեց ինքնավար շրջանում, 220-ը` Իրկուտսկի շրջանում:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 129-ով` նախորդ օրվա 119-ի համեմատ, մահացել է ընդհանուր 14 855 հիվանդ: Մահացության մասնաբաժինը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 1.68 տոկոսը:

Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 14 մահվան դեպք Մոսկվայում, 12-ը` Արխանգելսկի մարզում, 10-ը`Սանկտ Պետերբուրգում, յոթը` Սվերդլովսկի շրջանում, վեցը` Ռոստովի մարզում, հինգը` Կրասնոյարսկի երկրամասում եւ Լենինգրադի մարզում, Ռուսաստանի Դաշնության եւս 37 մարզում մահվան դեքքերի թիվը չի գերազանցել չորսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները