Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել

22:35   08 Օգոստոս 2020    374

Ռուսաստանի Դաշնության 33 քաղաքացու կալանավորման պատմությունը երրորդ պետության պլանավորած սադրանք է:

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Իմաստների տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական ֆորումին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տեղեկատվական տարածքը ցնցում էր առնվազն մեկ շաբաթ առաջ Բելառուսում ձերբակալված Ռուսաստանի 33 քաղաքացու պատմությունը: Այս ամենը համարյա մատուցվեց որպես իր ինչ-որ հատուկ պատրաստված մարդկանց ուղարկման համար ռուսական կողմի հատուկ օպերացիա` մեր հարեւան երկրի ապակայունացման նպատակով: Եվ ի՞նչը պարզվեց ստուգելուց հետո: Պարզվեց, որ դա սադրանք է երրորդ պետության կողմից, ինչպես այժմ պարզվում է փաստերի հիման վրա»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները