Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ

10:37   09 Օգոստոս 2020    313

Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, հաղորդում է Ալ Ջազիրան․ տուժել է առնվազն 728 մարդ, բերման է ենթարկվել 19 ակտիվիստ։

Շաբաթ Բեյրութի կենտրոնում տեղի է ունեցել հակակառավարական բողոքի ցույց, որը վերաճել է անկարգությունների։ Զանգվածային հակակառավարական ցույցերի կոչ է արել «Քաթաիբ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը։ Ցուցարարները, մասնավորապես, մեղադրում էին իշխող կոալիցիային կոռուպցիայի մեջ եւ պահանջում արտահերթ ընտրությունների անցկացում եւ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի անկախ հետաքննություն։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 158 մարդ, ավիրվել է Լիբանանի մայրաքաղաքի ենթակառուցվածքի զգալի մասը։

Ցուցարարները գրոհել են մի քանի նախարարություն, մասնավորապես, ՆԳՆ-ը, որը նրանք անվանել են «հեղոփոխության շտաբ»։ Սակայն գրոհը տեւել էր ընդամենը երեք ժամ։

Գործադրվել էր բանակը, որը ռետինե փամփուշտների եւ արցունքաբեր գազի կիրառմամբ դուրս էր բերել շուրջ 200 ցուցարար, որոնք վանկարկում էին հակակառավարական կարգախոսեր եւ այրում նախագահ Միշել Աունի նկարը։

«Մենք պաշտոնապես գտնվում ենք մեր կառավարության հետ պատերազմի կարգավիճակում»,-ասել է ակտիվիստ Հայաթ Նազերը։

Ցուցարարների առանձին խմբեր գրոհել էին էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարությունները եւ Լիբանանի բանկերի ասոցիացիան, սակայն դուրս էին մղվել բանակի կողմից։

Ոստիկանությունը հայտնել է ցուցարարների կողմից գրոհը ցրելու ժամանակ մեկ աշխատակցի կորստի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները