Ախալքալաքում հայերի միջև տեղի ունեցած միջադեպերից ու սպանությունից հետո հատուկջոկատայիններ են տեղափոխվել քաղաք

11:02   09 Օգոստոս 2020    629

Ախալքալաքի կենտրոնական հրապարակը շրջափակված է, տեղում աշխատում են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ու փորձագետները, քաղաքակի գրեթե բոլոր խաչմերուկներում հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներ են տեղակայված:

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները շրջափակել են քաղաքի կենտրոնում`PSP դեղատան դիմաց գտնվող առևտրի կետը, որը Նալբանդյան փողոցի վրա է, քանի որ տեղեկություն է ստացվել այն մասին, որ առևտրի կետի վրա հարձակում է նախապատրաստվում:

Ավելի վաղ քաղաքում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանության պատճառով:

Ականատեսները Hayatsk.info-ին պատմել էին, որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ախալքալաքի  


Վերնագիրի այլ պիտակները