Ամերիկացին Lamborghini է գնել համաճարակի ժամանակ բիզնեսին ֆինանսական աջակցության փողերով

12:44   09 Օգոստոս 2020    306

Տեխասցի ձեռներեցը շքեղ ապրանքներ է գնել այն միջոցներով, որոնք նախատեսված էին կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ ընկերության աշխատողների աշխատավարձը վճարելու համար:

Նշվում է, որ 29-ամյա գործարար Լի Փարսը գնել է Lamborghini մակնիշի մեքենա և Rolex ժամացույց, իսկ մնացած գումարը ծախսել է Հյուսթոնի գիշերային ակումբներում:

Հարավային Տեխաս նահանգի դատախազությունը մեղադրանք է հարուցել Լիի նկատմամբ՝ բանկերին կեղծ տեղեկություն տրամադրելու, ինչպես նաև էլեկտրոնային խաբեության, կեղծիքի և ապօրինի գործարքներ կատարելու համար: Գործարարին հասանելի են եղել 1,6 միլիոն դոլար փոխառու միջոցներ, որը նախատեսված էր մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները