Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ»

13:06   09 Օգոստոս 2020    333

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն անվանել է «տարօրինակ» այն սկզբունքները, որոնց համաձայն՝ կարող է տեղի ունենալ TikTok տեսահավելվածի գնումը, հաղորդում է Wired պարբերականը։

Միլիարդատիրոջ կարծիքով, եթե Microsoft-ը որոշի կատարել գործարքը, ստիպված կլինի հաշվի առնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած պայմանները, որոնցից են գործարքում ԱՄՆ ֆինանսների նախարարության մասնակցությունը, ինչը «կրկնակի տարօրինակ» է։ «Դա թույնով լի բաժակ է»,-հավելել է Գեյթսը։ «Ո՞վ գիտի՝ ինչ տեղի կունենա այդ գործարքի հետ»,-նշել է նա, հաղորդում է ՌԲԿ-ն։

Ավելի վաղ Թրամփը պահանջել էր, որ TikTok տեսածառայության սեփականատեր ByteDance չինական ընկերությունը վաճառի այն Microsoft-ին կամ ցանկացած այլ ամերիկյան ընկերությանը մինչեւ սեպտեմբերի 15-ը, հակառակ դեպքում Թրամփը խոստացել էր արգելափակել տեսահավելվածը երկրի տարածքում։ Թրամփը ստորագրել էր հրաման, որն արգելում է ամերիկացիներին «գործ ունենալ» TikTok-ի հետ՝ այդկերպ հաստատելով իր մտադրությունը։ ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ TikTok-ը կարող է փոխանցել ամերիկացիների գաղտնի տվյալները Չինաստանի իշխանություններին։ Ընկերությունում այդ մեղադրանքները հերքում են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները